Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Սոլեյմանիի տեղաշարժի մասին տեղեկությունները կարող էր տրամադրել Իսրայելը

Սոլեյմանիի տեղաշարժի մասին տեղեկությունները կարող էր տրամադրել Իսրայելը
04.01.2020 | 21:12

ԱՄՆ-ը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալների
(ԻՀՊԿ՝ Իրանի զինված ուժերի մի մաս) տեղաշարժի մասին տվյալները կարող էր ստանալ Իսրայելից՝ ասել է ԻՀՊԿ-ի նախկին ղեկավար Մոհսեն Ռեզաին: «Մեծ հավանականություն կա, որ Սիրիայի միջոցով Իսրայելը տեղեկություններ է ստացել գեներալ Սոլեյմանի թռիչքի մասին և այդ տեղեկությունը փոխանցել է ԱՄՆ-ին»,- ասել է Ռեզաին IRIB TV2-ին՝ նշելով, որ ինքը Սոլեյմանիի սպանությունը համարում է պլանավորված գործողություն ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Իսրայելի կողմից:


Նա դա բացատրել է նրանով, որ արտերկրում Իրանի ռազմական գործողությունների պատասխանատու Սոլեյմանին մահվան նախօրեին գտնվել է Սիրիայում, որտեղից արդեն մեկնել էր Իրաք: Ժամանելով Բաղդադ՝ նա նստել է ավտոմեքենա, որին հարվածել է ամերիկյան անօդաչուն՝ նշել է Ռեզաին:
Ավելի վաղ իրանական հեռուստատեսությունը հաղորդել էր, որ բարձրաստիճան զինվորականը զոհվել է ուղղաթիռի հրետակոծության հետևանքով:

Դիտվել է՝ 629

Մեկնաբանություններ

: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am